.jpg)
Հյուսիասյին պողոտայի տոնավաճառն այս տարի 30 տաղավար ունի
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ և այլ ապրանքատեսակներ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ տոնավաճառը լավ հնարավորություն է ոչ միայն տոնական գնումներ կատարելու, այլև զբոսնելու և հաճելի ժամանակ անկացնելու:
Տոնավաճառը գործում է ամեն օր ժամը 13:00-ից 22:00-ը և շարունակվելու է մինչև հունվարի 8-ը: