Տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը
19/12/2013 19:18

Տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը

Հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ օրենսդրությունը, կառավարությունը որոշել է նշված ՍՊԸ-ին «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար:

Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացմամբ և առաքմամբ: 

Կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռեյփսիդ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013թ. դեկտեմբերի 16-ից մինչև 2014թ. ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016թ. դեկտեմբերի 16-ը:

Ընկերությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում կառուցված և գործող բուսական յուղի և քուսպի` անասնակերի, արտադրության գործարանը վերազինել բուսական յուղի ռաֆինացման նոր, ժամանակակից սարքավորումներով, ընդլայնել արտադրության տեսականին և ծավալը: Այժմ գործարանում արտադրվում է արևածաղկի և հլածուկի էկոլոգիապես մաքուր, ոչ ռաֆինացված բուսական յուղ և քուսպ: Ձեռնարկության վերազինման համար նախատեսվում է ներդնել շուրջ 655 մլն դրամ:
 

Նախորդող հրապարակումներ՝ Հայկական պլանշետները կարժենան 185 դոլար

Տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը