Կոնգրեսական. Ադրբեջանի զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն
19/12/2013 16:12

Կոնգրեսական. Ադրբեջանի զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն

Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարությամբ է հանդես, որում անդրադարձել է հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի մահվանը՝ ադրբեջանական զինված ուժերի արձակված կրակից: Այս մասին նշված է կոնգերսականի պաշտոնական կայքում:

«Ես ցնցված եմ տեղեկանալով, որ ադրբեջանական զորքերն առանց դրդապատճառի հարձակում են գործել Հայաստանի զինված ուժերի վրա: Այս ողբերգական արյունահեղությանը հետևում է Ադրբեջանի կառավարության ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ով դաժանորեն սպանեց հայ սպային: Ադրբեջանը, իր զինված ուժերը և այս սարսաափելի ոճրագործության հեղինակը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար և արդարադատությանը հանձնվեն»,-նշել է կոնգրեսականը:

Նշենք,ո ր նախեօրին էլ Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն էր հայտարարել, որ Ադրբեջանը և իր զինված ուժերը պետք է պատասխանատվության կանչվեն, և անհերքելի է, որ այս վայրենությունը կազմակերպվում է ադրբեջանական անվտանգության կառույցի բարձրագույն մակարդակներում: 

Կոնգրեսական. Ադրբեջանի զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն