.jpg)
Լիլիթ Կարապետյանը՝ իր չկայացած ամուսնության մասին. Life.panorama.am
Life.Panorama.am-ը զրուցել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ:
-Լիլիթ, ասացիք, որ ձայնագրման ստուդիայում եք: Արդյոք նոր երգ եք պատրաստում:
-Այո, այս տարի երկու նոր երգ եմ ձայնագրել և հիմա վերջնական աշխատանքներն ենք կատարում: Ամանորից հետո երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանեմ, բայց ոչ Հայաստանում: Մյուս երգը տեսահոլովակ կունենա ամռանը, քանի որ տաք եղանակային պայմաններ են անհրաժեշտ:
-Փաստորեն, 2014 թվականը ձեզ համար ակտիվ տարի է լինելու:
-2013-ն էլ քիչ թե շատ ակտիվ էր, պարզապես հաջորդ տարի ժողովուրդն էլ աշխատանքս գնահատելու հնարավորություն կունենա…
-Ի՞նչ թեմատիկայով երգեր են:
-Առաջինը շատ դրական, գեղեցիկ, վառ սիրո մասին է, լսողի մոտ ակամա սիրելու ցանկություն կառաջանա: Մյուս երգը կոչվում է «Թող ապրեմ»:
-Արդյոք երկրորդ երգը որևէ մեկին է նվիրված:
-Այս երգի բառերն ու գործիքավորումը դեռևս 2008-09 թվականներին արդեն գրված էր, իսկ այդ ժամանակ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ էր ու հրաշալի…
-Տևական դադար «հայտարարեցիք» երգարվեստում: Ինչո՞վ էր պայմանավորված:
-Նախ, եղբորս կորստից հետո դժվար էր… Այնուհետև թիմային տարանջատումներ եղան. եթե իրենց »թիմից» էիր՝ առաջ կգնայիր, եթե ոչ՝ ցտեսություն… Ես այն երգչուհիներից եմ, ով, փառք Աստծո, արտաքին քիչ թե շատ տվյալներ ունի, խոսքի կուլտուրա, բեմական պահվածք, և, ամենակարևորը, ձայն, որով մաքուր էստրադա եմ քարոզում, այդ ասպարեզում առաջիններից եմ… Բայց ժամանակին մեզ՝ «Արձագանքցիներիս», ամեն կերպ դուրս մղեցին…
-Տարածված կարծիք կա, որ հաջողությունների հասնելու համար պետք է «որոշակի ճանապարհ» անցնել:
-Հասկանում եմ, ինչի մասին եք խոսում… Ես այդ ճանապարհով չեմ անցել, և ուր գնում եմ, պարզ ու հպարտ ճակատով եմ մտնում… Գիտե՞ք, դա որ դեպքերին է վերաբերում. երբ մարդը այնքան էլ չի տիրապետում իր մասնագիտությանը ու, ինքնըստինքյան այդ ճանապարհով է գնում: Բոլոր բնագավառներում է այդպես, դա էություն է…
-Այժմ որտե՞ղ եք աշխատում:
-Արդեն 13 տարի է՝ գիշերային ակումբում եմ աշխատում:
-Հավանաբար, տհաճ միջադեպերից զերծ չեք…
-Կամաց-կամաց ադապտացվում ես, հասկանում՝ երբ և ինչպես քեզ պահես, որ տհաճ իրավիճակներց խուսափես…
-Վերջերս շատ էին խոսում ձեր և Դավիթ Թուջարյանի բաժանման մասին: Հիմա ինչպե՞ս եք ձեզ զգում:
-Հիմա ինձ շատ լավ եմ զգում ու հասկանում եմ, որ իսկապես իզուր չէ, որ միշտ մասնագիտությունս ամեն ինչից վեր եմ դասել… Նույնն արեցի և այս անգամ: Չգիտեմ, կարծում եմ ճիշտ եմ վարվել: Ինձ համար առաջնային տեղում երգարվեստն է, բնականաբար նաև որդիս, մայրս ու ընկերներս:
-Կարելի է ասել՝ հերթական անգամ ձեր ընտրությունից տուժեց սերը:
-Եթե մարդը փոխզիջման չի գնում և քեզ խանգարում է քո սիրելի գործով զբաղվել, այդպես էլ պետք է անել… Իմ կյանքում առաջին դեպքը չի, որ իմ երգի համար զոհել եմ անձնականս: Նման ընտրություն կատարել եմ դեռ 98 թվականին: Այն ժամանակ էլ այնպես էր, որ պետք է ամուսնանայինք, բայց քանի որ իմ առջև դրվեց կամ երգ, կամ ընտանիք…
-Ձեր և Դավիթի բաժանման պատճառը դա՞ էր: Բայց չէ որ ինքն էլ երգիչ է և ձեզ որպես երգչուհի է ճանաչել…
-Նա էությամբ արվեստի մարդկանցից լիովին տարբերվում է: Լավ երգիչ է, ոչինչ չունեմ ասելու, բայց իր էությամբ կապ չունի այս բնագավառի հետ: Ես էլ էի մտածում, որ վերջապես ճիշտ ընտրություն եմ կատարել՝ ընտրելով այս բնագավառից մեկին, ով չի դնի արգելքներ աշխատանքի, հագուստի, կամ այլ հարցերում, բայց…
-Փաստորեն նման արգելքներ է՞լ կար:
-Դե ինքը դրա դեմ ոչինչ անել չէր կարող, իր տեսակն է այդպիսին… Ես ավելի ազատամիտ եմ: Իհարկե, դրանով հանդերձ, չափի մեջ եմ, ոչինչ չեմ անում, որ հասնի լկտիության, գռեհկության: Բայց սիրում եմ ազատ կյանքը: Իսկ եթե դիմացինդ վատ բան չի անում, պետք է կարողանաս հարմարվել նրան: Օրինակ ես այդպիսինն եմ:
Նշանակում է, ամեն ինչ պատրաստ եք զոհել, բայց ո՞չ մասնագիտությունը:
-Ինձ համար իմ երգը շա՜տ մեծ նշանակություն ունի, իմ գործի նվիրյալն եմ…
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: