.jpg)
«Հրազդան» ՔԿՀ պետի նախկին տեղակալ. Ընտանիքով հեռանալու եմ այս երկրից
Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատված և կադրերի ռեզերվ ուղարկված «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ, գնդապետ Մարատ Գրիգորյանը դեռևս չի աշխատում և իր մոր դեմ հարուցված քրեական գործով դատավճռից հետո պատրաստվում է հեռանալ երկրից:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել էր, որ չի բացառում, որ հետագայում կվերադառնա համակարգ:
«Հոգնել եմ այս երկրից, երբ որ գործը ավարտվի, կհեռանամ ընտանիքիս հետ»,- ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մ. Գրիգորյանը հայտնել էր, որ իր մոր դեմ հարուցված քրեական գործը շինծու է և սարքվել է ոստիկանությունում այս պահին էլ աշխատող բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից և դա անձնական թշնամանքի դրսևորում է իր նկատմամբ:
Նա նշեց, որ մոր դեմ որևէ ապացույց չկա և այժմ գործը դատաքննության փուլում է, և դատավճռից են կախված իր հետագա քայլերը, այդ թվում նաև այն մարդու անվան հրապարակումը, ում հետ կապում է այս գործի հարուցումը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ` 63- ամյա Հռիփսիկ Հարությունյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Լիլիթ-2» ՍՊԸ-ի տնօրեն Մամիկոն Գրիգորյանի կինը և ամուսնու մահից հետո վաստացի ղեկավարելով ՍՊԸ-ին պատկանող, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 11 հասցեում գտնվող «Լիլիթ» հյուրանոցային համալիրը, 2012թ. փետրվար ամսից մինչև 2012р. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում մատուցողուհիներ Էլզա Սահակովայի և Զվարթ Ալավերդյանի օժանդակությամբ հյուրանոցր պահել, ղեկավարել և օգտագործել Է 2 կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, մատուցողուհիների հետ սպայմանավորվածության համաձայն` գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար նրանց միջոցով 6.000-ական ՀՀ դրամով պարբերաբար տրամադրել է մարմանավաճառներ Հեղինե Հ.-ն, Լիանա Շ.-ին, Համեստ Բ.-ին, Նարինե Բ.-ին, Հերմինե Ս.-ին, Ամալյա Հ.-ին, Անահիտ Մ.-ին և այլոց, իսկ ստացված գումարը միանձնյա տնօրինել:
Նրա հետ միասին մեղադրանք է առաջադրվել նաև Էլզա Սահակովային և Զվարթ Ալավերդյանին այն բանի համար, որ 2012թ. փետրվար ամսից միչև 2012թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատելով Հռիփսիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող, Աբովյան քաղաքի Սևանի 11 հասցեում գտնվող «Լիլիթ» հյուրանոցում` որպես մատուցողուհիներ, Հռիփսիկ Հարությունյանի հետ պայմանավորվածոթյան համաձայն՝ հյուրանոցի հաճախորդներից 1.000-ական ՀՀ դրամ թեյավճար վաստակելու ակնկալիքով, այդ առումով հյուրանոցի այցելուների հաճախականաթյունն ապահովելու նպատակով, գումարի դիմաց սեոական հարաբերություն ունենալու համար պարբերաբար հյուրանոց են կանչել մարմնավաճառներ Հեղինե Հ.-ին, Լիանա Շ.-ին, Համեստ Բ.-ին, Նարինե Բ.-ին, Հերմինե Ս.-ին, Ամալյա Հ.-ին, Անահիտ Մ.-ին և այլոց, որոնց առանձնասենյակները 6.000-ական ՀՀ դրամով տրամադրելով և ստացած գումարը Հռիփսիկ Հարությունյանին փոխանցելով` օժանդակել է վերջինիս նշված հաստատությունը 2 կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելու համար պահելուն, ղեկավարելուն և օգտագործելուն:
Նախորդող հրապարակում՝ Հրազդան ՔԿՀ պետի նախկին տեղակալի դեմ գործ են սարքո՞ւմ. Գնդապետը բողոքում է
Հյուրանոցի տնօրենը և մատուցողուհիները հյուրանոցը պոռնկատան են վերածել