.jpg)
Երևանի փողոցները ձնից մաքրելուն օգնում են երիտասարդ կամավորները
Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներից հետո շարունակվում են մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները։
Գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձնից մաքրելուց հետո Երևանի սանմաքրման ձեռնարկությունները մայթերից մաքրում են կուտակված ձյունը։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, մասնավորապես՝ «Ֆլեշմոբ Դիվիզիա» ԵՀԿ-ի և «Միասին» երիտասարդական շարժման անդամները, այս օրերին աջակցում են Երևանի սանմաքրող ձեռնարկություններին։