.jpg)
Ամանորի կոկորդիլոսները պատրաստվել են նոյեմբերին` 3 ամիս չեն փչանա. Փաստինֆո
SAS սուպերմարկետների ցանցն այս օրերին ակտիվորեն գովազդում է ապխտած կոկորդիլոս, որն, ի դեպ, մեր երկրի համար աննախադեպ երևույթ է: Որքան էլ, որ հայերս սիրում ենք Ամանորը ճոխ դիմավորել, բայց տոնական սեղանի այս ճաշատեսակի մասին առաջին անգամ է հրապարակավ խոսվում: Թերևս հենց այս է պատճառը, որ կոկրդիլոսի թեման բավական մեծ աղմուկ է առաջացրել:
Ինչպես «Փաստինֆոին» տեղեկացրեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, սա Հայաստան կոկորդիլոս ներկրելու առաջին փորձն է, և այս պահին ներկրվել է ընդամենը 3 հատ` ԱՄՆ-ից` ապխտած վիճակում:
Կենդանիներից յուրաքանչյուրն, ըստ Արմինե Սուքիասյանի, կշռում է շուրջ 12 կգ:
Հիշեցնենք՝ սուպերմարկետում այս համադամի արժեքը 380 հազար դրամ է: Այսինքն` 1 կգ արժե շուրջ 31 600 դրամ: Բայց, հիշեցնենք, որ այն վաճառվում է միայն ամբողջությամբ:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: