.jpg)
Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 2014թ. հունվարի 1-ից
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցներով 2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով:
Բացի այդ՝ կառավարության որոշմամբ, 2013 թվականին սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է մոտ 48 մլն դրամ: