Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ
19/12/2013 18:20

Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ

ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հարցը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին և հանձնարարել է լրատվամիջոցներով պարզաբանում տալ այս նախագծի վերաբերյալ:

«Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, - ասել է վարչապետը: - Պետք է հրավիրել նաև շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է»:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Որոշման ընդունմամբ կհստակեցվի ՀՀ մարզերում ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացված գումարի և գնման գործընթացի կազմակերպումը և կբարձրանա ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:

 

Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ