Սիլվա Հակոբյան. Ես շատ տան աղջիկ եմ. ESem.am
19/12/2013 19:00

Սիլվա Հակոբյան. Ես շատ տան աղջիկ եմ. ESem.am

Վերջին տարիներին երգչուհի Սիլվա Հակոբյանն Ամանորը տանը չի դիմավորում. այն նրա համար աշխատանքային է անցնում:

«Վերջին տարիներին տանը չեմ լինում, չի ստացվում, բայց փորձում եմ ընտանիքիս հետ լինել, թեկուզ սկայպով,- ESem.am-ին հայտնեց Սիլվան, ով Հայաստանում Ամանորը դիմավորելու դեպքում ևս տանը չի լինում:

«Կարծում եմ` չեմ կարող չաշխատել, եթե ունեմ պահանջարկ. մարդիկ հրավիրում են, չեմ կարող մերժել»:

Թեև երգչուհին Ամանորի գիշերը տանը չի լինում, նախապես զարդարում է եղևնին ու մասնակցում նախապատրաստական աշխատանքներին.

«Օգնում եմ մայրիկիս սեղանի ձևավորման ու նմանատիպ բաների հարցում: Ես շատ տան աղջիկ եմ. արտերկրում հաճախ զարմանում են` տեսնելով, որ անկողինս եմ հավաքում կամ մաքրում եմ սենյակս ու սկսում են նկարել ինձ:) Ես այլ կերպ եմ դաստիարակվել. իմ կյանքում ամեն տեսակ օր էլ տեսել եմ: Այնպես որ, այդ ամենն ինձ համար ոչ թե ցանկալի, այլ պարտադիր է»: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Սիլվա Հակոբյան. Ես շատ տան աղջիկ եմ. ESem.am