Մարդկանց շահագործման դեմ պայքարի հարցերով կլոր սեղան՝ Երևանում
19/12/2013 19:54

Մարդկանց շահագործման դեմ պայքարի հարցերով կլոր սեղան՝ Երևանում

Այսօր ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագետների մասնակցությամբ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավարՎահրամ Կաժոյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր ՄակՔոյը: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցեցին Մարդկանց շահագործման) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամները:

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Մարդկանց շահագործման դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման ընթացքը` ԵԽ Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) և Կողմերի կոմիտեի կողմից արված առաջարկների լույսի ներքո: Ներկայացվեցին թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին մասնակիցները առաջարկություններ ներկայացվեցին Հայաստան-ԳՐԵՏԱ համագործակցության հետագա ծավալման վերաբերյալ:
 

Մարդկանց շահագործման դեմ պայքարի հարցերով կլոր սեղան՝ Երևանում