Աղվան Հովսեփյան. Կունենանք խիստ մասնագիտացված քննիչներ
20/12/2013 13:20

Աղվան Հովսեփյան. Կունենանք խիստ մասնագիտացված քննիչներ

Քննչական կոմիտեի շնորհիվ ունենալու ենք բարձրակարգ և խիստ մասնագիտաված քննիչներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նախկին գլխավոր դատախազ, Միասնական քննչական մարմնի գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական դաշտ մշակելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նրա խոսքով` քննչական դեպարտամենտի և դրան առնչվող 17 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը արդեն ՀՀ կառավարությունում է, որի հետո կուղարկվի Ազգային ժողով` քննարկման:

«Արդեն մշակվել է քննչական կոմիտեի նախնական կառուցվածքը, նախանշվել են աշխատանքի սկզբունքները, որպեսզի կարողանանք ապահովել ապա կառույցի արդյունավետությունը: Օրենքի մի շարք դրույթներ կնպաստենք քննիչների նյութատեխնիկան խնդիրների լուծմանը, այլ կառույցների հետ համագործակցության բարձրացմանը: Ունենալու ենք բարձրակարգ քննիչներ, որոնք գործը քննելու են ըստ հանցագործության քննության մեթոդիկայի, որովհետև օրինակ, սպանության գործով քննիչները դժվարանում են քննել տնտեսական գործերը, և հակառակը: Այս կոմիտեում կունենաք խիստ մասնագիտացված քննիչներ»,-ասաց նա:

Ա. Հովսեփյանի խոսքով` մտադիր են ստեղծել նաև առանձին աշխատասենյակներ` առանձին քննչական գործողություններ կատարելու համար, մասնավորապես, անչափահասների համար առանձին աշխատասենյակներ կլինեն հարցաքննության համար: 

Աղվան Հովսեփյան. Կունենանք խիստ մասնագիտացված քննիչներ