Աշոտյանն ամփոփեց տարին. ԿԳ գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ մի փնտրեք
20/12/2013 17:34

Աշոտյանն ամփոփեց տարին. ԿԳ գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ մի փնտրեք

2013-ին կրթության ոլորտի համար ավարտում է հետճգնաժամային տարիների՝ 2010, 11, 12թթ. շարքը: Այսօր ԿԳՆ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նախարար Արմեն Աշոտյանը: Նա մի շարք ձեռքբերումներ առանձնացրեց՝ դրանց թվում նշելով ինչպես Հայաստանի որոշ բուհերի շահած տեմպուսի ծրագրերը, այնպես էլ նախակրթարանների ստեղծումը, որը դիտարկվում է որպես գերակա ուղղություն: Աշոտյանը նշեց, որ այս տարի Սլավոնական համալսարանին կից դպրոց է ստեղծվել, որը համալրել է ռուսերենի խորացված ուսուցում ունեցող Հայաստանի 60 դպրոցների շարքը: Այս ենթատեքստում Աշոտյանը հիշեց նաև ռուսաց լեզվի դասավանդման շուրջ առաջացած աղմուկը:

«Նախարարության գործողությունների մեջ որևէ քաղաքականություն փնտրել պետք չէ։ Եթե Ամերիկյան համալսարանում բակալավրիատը բացվեց եւ ազգաձուլման խնդիր չէր դրվում, Մոսկվայի պետհամալսարանի դեպքում ինչու է նման խնդիր դրվում, այստեղ ես տեսնում եմ քաղաքական ենթատեքստ»,- ասաց նա ՝ այս աղմուկը համարելով տարվա անհեթեթություններից մեկը:
 

Աշոտյանն ամփոփեց տարին. ԿԳ գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ մի փնտրեք