.jpg)
Ազգային Ժողովի մոտից բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել
Քիչ առաջ Ազգային Ժողովի մոտից բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց բերման ենթարկված, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
«Մեզ ազատ արձակեցին, հիմա ոստիկանության մեքենայում է միայն Վարդգես Գասպարին, ում քիչ առաջ բերման ենթարկեցին»,- ասաց Արմեն Մկրտչյանը:
Ակտիվիստի խոսքով՝ այս պահին Ազգային Ժողովի դիմաց ցուցարարներին է միացել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
Հիշեցնենք, որ բերման ենթարկվածների թվում էին Արմեն Մկրտչյանը, Կարեն Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանը, Վարդան Հարությունյանը, Անտոն Իվչենկոն, Հովհաննես Եսայանը:
Նշենք, որ Ազգային Ժողովի դիմաց ցուցարարները բողքում են Ռուսաստանի հետ գազի համաձայնագրերի վավերացման դեմ, ինչի հարցն այսօր քննարկվում է խորհրդարանում:
Նախորդող հրապարակումներ՝ Ակտիվիստը՝ ոստիկանական մեքենայից. Այստեղ մոտ 10 մարդ կա
Ցուցարարները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան
Բողոքի ցույց՝ ԱԺ դիմաց. «Մենք վաղուց կորցրել ենք տնտեսական անկախությունը»
«Ի՞նչ կանեք, եթե ՌԴ-ն բաժնետոմսերի մի մասը վաճառի Թուրքիային, Ադրբեջանին»