Տարվա լավագույն մարզիկների տասնյակը
20/12/2013 19:32

Տարվա լավագույն մարզիկների տասնյակը

Գաղտնիք չէ, որ մեզանում տարվա լավագույն մարզիկների տասնյակի հրապարակումը միշտ էլ դժգոհություններ է առաջացրել թե մարզիկների, թե մարզիչների, թե մարզասերների ու թե քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների շրջանում, չնայած, վերջիններս են կատարում ընտրությունը:

Տասնյակ տարիների դժգոհություններից խուսանավելու և տարբերակված մոտեցումը բացառելու նպատակով` այս տարի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը փորձել է լրացնել այն բացը, որն առաջացնում էր հանրության դժգոհությունը:

Այդ նպատակով նոյեմբերի 8-ին նախարարության պաշտոնական կայքում հայտարարություն էր տրվել այն մասին, որ մարզական կազմակերպություններին և մարզական լրագրողներին հրավիրում են մասնակցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվող օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում մարզական արդյունքների գնահատման չափորոշիչնեի հաստատմանը միտված քննարկումներին:

Ներկայացված էր նաև թիմային և անհատական մարզաձևերում հանդես եկող մարզիկների գնահատման նախնական ցանկը, ինչի վերաբերյալ ստացվեցին շահագրգիռ կողմերի գրավոր առաջարկություններն ու դիտողությունները: Այնուհետև, նոյեմբերի վերջին նախարարությունում կայացավ մարզական լրագրողների, մարզիչների և մի շարք ֆեդերացիաների նախագահների հանդիպումը:Վերջինս թեժ էր, բուռն քննարկումների արդյունքում պարզվեց, որ որոշ մարզական լրագրողներ ու Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) ներկայացուցիչներ դեմ էին նախարարության առաջարկներին և նախընտրեցին պահպանել ու շարունակել 55 տարվա ձևավորված ու «թրծված» ավանդույթը:

Ավելին. կային լրագրողներ, որ անգամ փորձեցին մեղադրել նախարարությանը, թե վերջինս կարծիք է պարտադրում կամ առաջարկված չափորոշիչներով իրենց մնում է ընդամենը թվաբանական գործողություններ կատարել: Այդուհանդերձ, իրենց ցանկությունն էր, որ նախարարությունն առաջարկեր մարզիկների ընդլայնված ցուցակը, իրենք էլ քվեարկեին:

Տասնյակի քվեարկության վերաբերյալ նախարարության սահմանած կարգը, լավագույն մարզիկների թեկնածուների ցանկը, գնահատման չափորոշիչների վերաբերյալ տեղեկությունը տեղադրվեց նախարարության պաշտոնական կայքում` դեկտեմբերի 13-ին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մինչև դեկտեմբերի 18-ը, ժամը 18:00-ն շարունակվում էր տարվա լավագույն մարզիկների տասնյակի առաջարկների ընդունումը:

Մինչ նախարարություն էին գալիս մարզական լրագրողների առաջարկները, օրերս ՀՄLՖ-ն հրապարակեց իր կողմից տարվա լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված մարզիկների անունները, որը ճանաչել է նաև ՀԱՕԿ-ը: Թե որքանո՞վ է այն անխոցելի, ասում են նախարարությունում ստացված դիմում-բողոքները: Ինչևէ…

Ներկայացնում ենք փակ ծրարներով տեղերից ստացված տարվա լավագույն մարզիկների տասնյակի առաջարկների նախարարության ամփոփումը:

2013 թ. տարվա լավագույն մարզիկների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
 

Գրավածտեղ
Մարզաձև
Անուն, ազդանուն
միավոր
1
Ազատ ոճի ըմբշամարտ
Դավիթ Սաֆարյան
7
2
Հունահռոմեական ըմբշամարտ
Արթուր Ալեքսանյան
5
3
Հունահռոմեական ըմբշամարտ
Արսեն Ջուլֆալակյան
4
4
Հունահռոմեական ըմբշամարտ
Ռոման Ամոյան
4
5
Սամբո
Աշոտ Դանիելյան
4
6
Ֆուտբոլ
Յուրա Մովսիսյան
4
7
Ֆուտբոլ
         Հենրիխ Մխիթարյան
4
8
Ազատ ոճի ըմբշամարտ
         Մուսա Մուրթազալիև
3
9
Սամբո
          Տիգրան Կիրակոսյան
2
10
Բռնցքամարտ
Արամ Ավագյան
2



 

Տարվա լավագույն մարզիկների տասնյակը