.jpg)
Ռոման Բերեզովսկին կտեղափոխվի «Ուրալ»
Մոսկվայի «Դինամոն», ամենայն հավանականությամբ, թիմի 23-ամյա հարձակվող Ֆյոդոր Սմոլովի և 39-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկու տրանսֆերը վարձավճարով կհանձնի «Ուրալին»:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, կողմերը գրեթե համաձայնության են եկել գործարքի կայացման հարցում:
Ընթացիկ մրցաշրջանում Սմոլովը մասնակցել է Պրեմիեր լիգայի 13 հանդիպման և չի դարձել ոչ մի գոլի հեղինակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը մոսկովյան թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի առաջնության միայն 3 խաղերում: