Գավառում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է ձյան մեջ
20/12/2013 20:19

Գավառում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է ձյան մեջ

Այսօր ժամը 18.53-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: 

Գավառում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է ձյան մեջ