.jpg)
Գալիանին կմնա «Միլանում»
Իտալական «Միլանում» վերադասավորումներն արդեն ավարտվում են: Հայտնի է դարձել, որ Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը` Բարբարան, նշանակվել է «Միլանի» փոխնախագահ, սակայն Ադրիանո Գալիանին կշարունակի մնալ ակումբում և կկատարի «Միլանի» գործադիր փոխնախագահի պարտականությունները:
Ավելի վաղ կարծիք կար, որ Գալիանին կհեռանա իտալական ակումբից և կտեղափոխվի ՊՍԺ, բայց «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բոեռլուսկոնիին հաջողվել է համոզել Ադրիանոյին: