.jpg)
Փաշինյան. «Կրուտիտն» այն ժանրը չէ, որ նախարարը շփվի պատգամավորների հետ
«Պարոն Մովսիսյան, ԱԺ-ում լսումներ տեղի ունեցան և Դուք ասացիք, որ գազի գինը փոխվել է 2011-ի ապրիլի 1-ից, և այդ գնի փոփոխությունը տեղի է ունեցել Ձեր մասնակցությամբ: Ի պատասախան պատգամավորների հարցերին, թե ինչու այդ մասին չեք ասել, Դուք ասացիք, «ո՞վ է հարցրել, որ ասեի»,- դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` միևնույն ժամանակ հիշեցնելով, որ բազմիցս պատգամավորները նախարարին հարց են ուղղել գազի գնի հետ կապված:
«Հիմա Դուք պատգամավորների հարցերին կոնկրետ պատասխաններ չեք տալիս: Կներեք այս համեմատության համար, բայց եթե լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու ձեր ձևը: Կներեք, հազար ներողութուն այս բառի համար, բայց «կրուտիտը» այն ժանրը չէ, որ նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և ԱԺ պատգամավորների հետ: Այս դեպքում Ձեզ հարց տալը անիմաստ է, որովհետև հարց տալ, նշանակում է, ակնկալել, որ պատասխանում կլինի ճշմարտության նշույլ: Ես Ձեզ հարց չունեմ տալու, պրն Մովսիսյան: Մանավանդ, որ Դուք այստեղ որպես նախարար չպետք է կանգնած լինեիք, որովհետև Սերժ Սարգսյանը ասել էր, որ 7 տոկոս տնտեսական աճ չապահոված կառավորւթյունը պետք է հրաժարական տա, իսկ դուք, լավագույն դեպքում, կարող եք ապահովել 4 տոկոս, սակայն մինչև հիմա հրաժարական չեք տվել, ինչից կարելի է ենթադրել, որ կառավարությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից»,- եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը:
Նախորդող հրապարակում՝ Նախարարը` Քոքոբելյանին. Չքվեարկելը ձեր իրավունքն է, մի քվեարկեք