Պարզաբանում ոստիկանությունից. Այսօր բաժին է բերվել միայն երկու քաղաքացի
20/12/2013 17:48

Պարզաբանում ոստիկանությունից. Այսօր բաժին է բերվել միայն երկու քաղաքացի

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր Ազգային Ժողովի դիմաց տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող ակցիայի տասնյակ մասնակիցներ:

Ոստիկանությունը հայտարարում է, որ տեղեկատվությունը ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-դ կետի համաձայն՝ Վարդգես Գասպարիի և 182-րդ հոդվածի համաձայն՝ Անտոն Իվչենկոյի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:
Զանգվածային լրատվության միջոցներին կրկին կոչ ենք անում՝ ապատեղեկատվություն չտարածելու և հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար տեղեկատվությունն անպայման ճշտել ոստիկանությունից»:  

Նախորդող հրապարակում՝ Ակտիվիստը՝ ոստիկանական մեքենայից. Այստեղ մոտ 10 մարդ կա
 

Պարզաբանում ոստիկանությունից. Այսօր բաժին է բերվել միայն երկու քաղաքացի