.jpg)
Հիվանդանոցի աշխատակիցները որդու դիակը մորն են ուղարկել տաքսիով
Հյուսիսային Կարոլինայի բնակչուհի Դեբրա Վաշինգտոնը դատի է տվել հիվանդանոցին, որի աշխատակիցների որդու դիակը տուն են ուղարկել տաքսիով:
Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ Ադարդին Վաշինգտոնը այդ հիվանդանոցում բուժում է ստացել 10 տարի շարունակ:
Բուժման կուրսից հետո հիվանդանոցի անձնակազմը որոշել է դուրս գրել հիվանդին բուժհաստատությունից և տաքսիով տուն ուղարկել:
Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները հիվանդին իջեցրել են սայլակի օգնությամբ և նստեցրել մեքենայի հետևի նստատեղին:
Մոր խոսքով, երբ 45 րոպե անց որդին տաքսիով ժամանել է տուն, նա արդեն չէր շնչում:
Կինը դատի է տվել հիվանդանոցի անձնակազմին հանցավոր անգործության համար, ինչի հետևանքով որդին մահացել է: