.jpg)
Վարդան Մինասյան. Ուղղակի եկել էր ինչ-որ բան փոխելու ժամանակը
Հավաքականում մի քանի անմոռաց տարիներ եմ անցկացրել և անչափ հպարտ եմ կատարած աշխատանքի համար, բայց որոշումս արդեն կայացրել եմ: Այս մասին այսօր ռուսական Спорт-Экспресс պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը.
Խոսելով հեռանալու իր որոշման մասին Մինասյանը նշել է՝ պարզապես եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը.
«Մասնագիտական աճի համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, իսկ դա հնարավոր է միայն ակումբներ մարզելու ընթացքում: Ուզում եմ ուժերս փորձել ակումբային ֆուտբոլում և հաջողության հասնել այդ մակարդակով»,- ասել է Մինասյանն ու ավելացրել, որ այդ ոլորտում կան մի քանի առաջարկներ, սակայն նա դեռևս չի կողմնորոշվել.
«Միայն կասեմ, որ մերժել եմ Ռուսաստանից ստացած առաջարկներից մեկը, բայց ոչ թե ֆինանսական դրդապատճառով, այլ բանակցող կողմի անլրջության»,- ասել է Վ. Մինասյանը: