Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
20/12/2013 10:50

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա

Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Քամին արևմտյան` 1-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա` 2-3 աստիճանով:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

Երևանում դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է -6 -8, երեկոյան -7 -9, գիշերը -9 -11 աստիճան ցուրտ:
 

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա