.jpg)
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
Մասիսի և Արտաշատի տարածքում այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում, այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից։
Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: