Անդրեաս Ղուկասյան. Գազի գործարքի հեղինակները ստում են
21/12/2013 13:20

Անդրեաս Ղուկասյան. Գազի գործարքի հեղինակները ստում են

ԱԺ-ում երեկ կայացած քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունները մարտահրավերի առաջ են կանգնած ու ի վիճակի չեն ներկայացնել սեփական ժողովրդի շահերը: Այս ամսին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Կանխենք գազի գնի բարձրացումը» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը:

«Իշխանությունները ստում են գազի հետ կապված գործարքների վերաբերյալ: Դեռևս 2002 թվականից ռուսական «Գազպրոմ» ընկերության համար Հայաստանում արտոնյալ վիճակ է ստեղծվել: «Իսկ «ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասի վաճառքը վկայում է այն մասին, որ Հայաստանից դուրս կարող է բռնագանձվել, արգելանքի տակ դրվել Հայաստանի գույքը՝ առանց Հայաստանի համաձայնության»,-ասաց նա` հավելելով, որ նման իրավիճակ ստեղծվել է տարիների ընթացքում:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ նույն նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանն իր հերթին ավելացրեց, որ գազի հարցը միայն քաղաքական չէ ու Հայաստանը այսօր արդեն կառավարման համակարգ չունի:
 
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկման էր դրվել դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած գազային համաձայնագրերի վավերացման հարցը: Քննարկումը տևեց մինչև ուշ երեկո և ԱԺ նախագահի առաջարկով հետաձգվեց մինչև երկուշաբթի:

Անդրեաս Ղուկասյան. Գազի գործարքի հեղինակները ստում են