Արման Բաբլոյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
21/12/2013 13:43

Արման Բաբլոյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։

Արման Բաբլոյանը 1996-2001 թթ. սովորել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետում: 2004 թթ. ավարտել է նույն համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի օրդինատուրան,
2007 թ. -ին ավարտել է Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրան: 2005-2007 թթ. ուսանել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում: Մասնագիտությունը ձեռներեցություն, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարում:

Աշխատել է «Արաբկիր» բժշկական համալիրում: Եղել է «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 

2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես բժշկական ծառայության լեյտենանտ, ատամնաբույժ: ՀՀ զինված ուժերի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է հոբելյանական մեդալով, կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահի կողմից:
Հայաստանի հանրապետական կուսակցություն անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
 

Արման Բաբլոյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ