.jpg)
Թուրք ուսանողները կխոսեն Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Բիլքենթ» համալսարանի երիտասարդ մտավորականների ակումբը կազմակերպում է «Խաղաղության օրեր» խորագրով միջոցառումների շարք, որոնց ընթացքում քննարկվելու է 1915թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, Հրանտ Դինքի սպանությունն ու քրդական հարցը:
«Որպես ուսանողներ մենք միասին բոլորով ենք հիմնում խաղաղություն: Խոսում ենք 1915-ի մասին, հիշում ենք Հրանտ Դինքին: Մենք ենք մեր ձեռքերով հյուսում խաղաղություն տանող ուղին: Մենք կին ենք և խաղաղություն ենք ուզում: Մենք հայ ենք և խաղաղություն ենք ուզում: Մենք քուրդ ենք և արդարություն ենք ուզում: Միասեռական ենք և խաղաղություն ենք ուզում»,- ասվում է մտավորականների ակումբի տարածած հայտարարության մեջ: