.jpg)
Արցախի նախագահը պարգևատրել է էներգետիկ համակարգի մասնագետներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրի` ԼՂՀ էներգետիկ համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար և մասնագիտական տոնի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են`
Արկադի Բաղդասարյանը «Արցախէներգո» ՓԲԸ տրանսֆորմատորների
վերանորոգման արտադրամասի պետ
Սլավա Գաբրիելյանը «Արցախհէկ» ԲԲԸ արտադրական վարչության պետ
Արմեն Գասպարյանը «Արցախհէկ» ԲԲԸ տեխնիկական տնօրեն
Վալերի Ծատրյանը «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի
գլխավոր ճարտարագետ
Էլմիր Նավասարդյանը «Արցախէներգո» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի տնօրեն։