.jpg)
Կանաչ կավով դիմակ՝ մազերի ամրության ու փայլի համար
Եթե ցանկանում եք ձեր մազերն ամրացնել՝ միաժամանակ դրանց փայլ ու ծավալ հաղորդելով, ապա կանաչ կավով դիմակը դրա համար լավագույն միջոցներից մեկն է:
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 2-3 ճաշի գդալ կանաչ կավ, 1 ճաշի գդալ խնձորի քացախ և 1 ճաշի գդալ անգույն հինա:
Բոլոր բաղադրիչները պետք է խառնել սառը ջրով, մինչև կստացվի թթվասերի նման զանգված: Ստացված զանգվածը քսել մազերի արմատներին, ապա` տարածել ողջ մազերի երկայնքով: Այնուհետև գլուխը ծածկել պոլիէթիլենով:
Դիմակը մազերին թողնել 20-30 րոպե, որից հետո լվանալ մեծ քանակությամբ տաք ջրով: