.jpg)
Բեյլ. «Ռեալում» չես մտածում թիմին հետևիցդ քարշ տալու մասին»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը խոստովանել է, որ իր ներկայիս թիմում հանդես գալն առավել հաճելի է, քան «Տոտենհեմում»: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:
«Տոտենհեմում» ստիպված էի լինում մշտապես տիրել գնդակին ու մյուսներին ստիպել, որպեսզի աշխատեն: «Ռեալում» այդ գործով բոլոր ֆուտբոլիստներն են զբաղվում:
Այստեղ հանդես են գալիս բարձրակարգ խաղացողներ, և դա քեզ թույլ է տալիս կենտրոնանալ սեփական խաղի վրա` չմտածելով այն մասին, թե ինչպես ողջ թիմին քարշ տաս քո հետևից: Եվ սա ինձ անչափ դուր է գալիս»,- նշել է Բեյլը: