Շան ստամոքսում հայտնաբերվել է երեք կանացի վարտիք. Լուսանկար
21/12/2013 16:41

Շան ստամոքսում հայտնաբերվել է երեք կանացի վարտիք. Լուսանկար

Մեծ Բրիտանիայում «Battersea Dogs Home» կոչվող կենդանիների կացարան են բերել մի շան, որի ստամոքսում հայտնաբերվել է կանացի երեք վարտիք: Այս մասին գրում է Irish Independent-ը: Անասնաբույժների խոսքով՝ յուրօրինակ կերը չի վնասել շան ստամոքսն ու արդեն հաջողությամբ հեռացվել է նրա օրգանիզմից:

Ընդ որում՝ առաջին վարտիքը շան օրգանիզմից դուրս է եկել բնական ճանապարհով, մյուս երկուսի դեպքում՝ օգնել են բժիշկները:

«Մեզ թվում էր, թե այս կացարանում տեսել ենք ամեն բան, բայց սա նորություն էր»,- լրագրողներին ասել են կացարանի աշխատակիցները, նշելով, որ Բարնի անունով բուլտերիերի նոր տերերին անպայման կզգուշացնեն շան հետաքրքիր նախընտրությունների մասին:


 

Շան ստամոքսում հայտնաբերվել է երեք կանացի վարտիք. Լուսանկար