.jpg)
Աշխարհում առաջին անգամ արհեստական ինքնաբավ սիրտ են տեղադրել
Ֆրանսիայում աշխարհում առաջին անգամ իրականացվել է արհեստական ինքնաբավ սրտի տեղադրման վիրահատություն:
Segodnya.ua-ի փոխանցմամբ, հազվագյուտ սրտի տեղադրումը իրականացվել է «Կարմատ» ընկերության հիմնադիր, սրտի վիրաբույժ Ալեն Կարպատյեի կողմից:
Ի տարբերություն այլ արհեստական սրտերի, այդ սիրտը պետք չէ հատուկ կարգավորել՝ մարդու կողմից ֆիզիկական ծանր վարժություններ իրականացնելու ժամանակ:
Եվրոպական ավիացիոն և տիեզերական առաջատար ընկերությունների մասնագետների օգնությամբ մշակված նոր սիրտը քիչ է տարբերվում բիոլոգիական սրտից:
Հատուկ ցուցիչները ակնթարթորեն ֆիքսում են սիրտ մտնող արյան քանակը և ավելացնում կամ նվազեցնում են արյան հոսքի ուժգնությունը: