.jpg)
Հիվանդությունը 12-ամյա աղջկան ստիպել է փսխել օրը 40 անգամ
12-ամյա բրիտանուհի Ջեյդ Փիթը հազվագյուտ հիվանդության հետևանքով յուրաքանչյուր օր 18 ժամ անցկացրել է զուգարանակոնքի մոտ՝ փսխելով օրական 40 անգամ:
Fedpost.ru-ի փոխանցմամբ, բժիշկները ենթադրել են, որ աղջիկը հղի է, սակայն հետագա հետազոտությունները պարզել են, որ Ջեյդը տառապում է ցիկլիկ փսխում հիվանդությամբ:
Բժիշկները նրա համար հատուկ դեղահաբ են պատրաստել, սակայն, երբ աղջիկը նյարդայնանում է, կրկին սկսում էր փսխել օրական 5-6 անգամ:
Նշվում է, որ 5 տարբեր բժիշկների մոտ բուժման երկարատև կուրս անցնելուց հետո, 12-ամյա աղջիկը այժմ հազվադեպ է փսխում: