.jpg)
Ժոզե Մոուրինյո. «Կարևոր է չենթարկվել քննադատության ճնշմանը»
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անհամբերությամբ է սպասում «Արսենալի» հետ խաղին, որը կկայանա երկուշաբթի երեկոյան:
«Բոլորը մեզ քննադատում են, իսկ նման իրավիճակում կարևոր է պահպանել ինքնուրույնությունը և չենթարկվել քննադատության ճնշմանը,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:- Եթե ինքդ վստահ ես, որ լավ ես աշխատում, եթե խորապես համոզված ես, որ գաղափարներդ ճիշտ են, պետք է մնաս այդ ճանապարհի վրա և չարձագանքես որևէ քննադատության: Պետք է սովորել ապրել նման պայմաններում, այլապես կկորցնես կենտրոնացումն ու էներգիան:
Ֆուտբոլում անցկացրած երկար տարիների ընթացքում հասկացել եմ, որ շները միշտ կհաչեն, սակայն պետք է շարունակել առաջ ընթանալ»: