.jpg)
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության տարածքում հիմնականում առանց տեղումների եղանակ է:
Աշոցքի, Սիսիանի, Գորիսի,Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Վայքի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում 17:00 - ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր- Նավուր ճանապարհից:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: