.jpg)
Ֆեռնանդո Տորրես. «Ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի իմ տեղը. սա ֆուտբոլ է»
«Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը պատմել է, թե ինչի շնորհիվ կարելի է պարբերաբար հայտնվել հիմնական կազմում:
«Եթե դու լավ ես խաղում և ամեն շաբաթ գոլ ես խփում, միշտ կմտնես խաղադաշտ: Քրիշտիանու Ռոնալդուն ու Մեսսին երբեք ռոտացիայի չեն ենթարկվում, որովհետև միշտ գոլ են խփում:
Ես ռեալիստ եմ. հասկանում եմ, որ այնքան գոլ չեմ խփում, որքան պարտավոր եմ: Եվ ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի իմ տեղը. սա ֆուտբոլ է»,- ասել է Տորրեսը: