.jpg)
Վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. տեղումներ չեն սպասվում
Դեկտեմբերի 21-25-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ Արարատյան դաշտում և դրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Սպասվում է արևմտյան քամի` 1-5մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: