Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ պատգամավորներին
23/12/2013 19:03

Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ պատգամավորներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» (ՀՅԴ) և «Ժողովրդավարություն» (ԱԺԿ) պատգամավորական խմբերի անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբերի ակտիվ մասնակցությունը եւ նրանց կողմից արված առաջարկները բյուջեի քննարկումների ընթացքում` նշելով, որ գործադիր եւ օրենսդիր իշխանական թեւերի մասնակցությունը պետական այս գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունմանը նշանակալի դերակատարություն ունի հավասարակշռված եւ իրատեսական մոտեցումների մշակման համար: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: 

 

Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ պատգամավորներին