Հակառակորդի կրակոցներից զինծառայողներ են վիրավորվել
23/12/2013 15:35

Հակառակորդի կրակոցներից զինծառայողներ են վիրավորվել

Դեկտեմբերի 22-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:

Վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հակառակորդի կրակոցներից զինծառայողներ են վիրավորվել