Facebook-ը արգելափակելո՞ւ են. Մեկնաբանում են ԱԱԾ-ից
23/12/2013 11:20

Facebook-ը արգելափակելո՞ւ են. Մեկնաբանում են ԱԱԾ-ից

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝  ԱԱԾ-ն պատրաստվում է արգելափակել Facebook սոցիալական ցանցը մեր երկրում:

Ըստ նույն լուրերի՝  դրա նպատակը  Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները չեզոքացնել է, և ԱԱԾ-ն նման քայլի մտադիր է դիմել Ամանորից հետո:

ԱԱԾ  լրատվական բաժնի պետ Արծվին Բաղրամյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դա անհեթեթություն է: «Չգիտեմ` ինչպե՞ս կարելի է տարածել և հավատալ նման տեղեկատվությանը: Դա անհեթեթություն է»,- ասաց նա: 

 

 

Facebook-ը արգելափակելո՞ւ են. Մեկնաբանում են ԱԱԾ-ից