Հրդեհ՝ Հանրապետական հիվանդանոցում
23/12/2013 14:37

Հրդեհ՝ Հանրապետական հիվանդանոցում

Այսօր՝ ժամը 12.34-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 13.10-ին: 

Հրդեհ՝ Հանրապետական հիվանդանոցում