.jpg)
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է շքեղ հարսանիքի
Իրական շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփ երգիչ Քանյե Ուեսթը կես տարեկան դստեր դաստիարակությանը զուգահեռ նախապատրաստվում են իրենց հարսանիքին: Երկու ամիս առաջ զույգը հայտարարեց նշանադրության մասին, սակայն հարսանիքի օրը չհրապարակեց:
People-ին տված հարցազրույցում Քիմի մայրը՝ Քրիս Ջենները հայտարարել է, որ հարսանեկան արարողությունը շքեղ կլինի:
«Մեր ընտանիքը բավականին մեծ է»,-ասել է Քրիսը:
Նա նաև նշել է, որ Քիմն ու Քանյեն որոշ մտահաղացումներ ունեն կապված արարողության հետ: Թեև Քիմի մայրը ևս առաջարկություններ ունի, սակայն վստահ չէ, որ զույգը կընդունի դրանք:
Ջենները այդպես էլ չի ասել արարողության անցկացման ոչ վայրը և ոչ էլ ամսաթիվը: