.jpg)
Ռոդրիգես. «Զիդանն ինձ վրա մեծ ազդեցություն ունի»
«Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը «Վալենսիայի» հետ խաղից հետո իր կարծիքն է հայտնել հանդիպման մասին: Խաղադաշտ մտնելով 72-րդ րոպեին` Խեսեն օգնեց իր թիմին հաղթանակ տոնել ոչ հասարակ խաղում (3:2):
«Մարզումների ընթացքում շատ եմ աշխատում, ուստի հիմա շատ ուրախ եմ, որ իմ գոլը հաղթական եղավ թիմի համար,- ասել է Խեսեն:- Հաճախ եմ ասել, որ ուզում եմ մնալ «Ռեալում», եթե խաղային ժամանակ ստանամ: Մարզիչն ինձ վստահում է, և ես գնահատում եմ դա: Հույս ունեմ, որ ապագայում իմ ներդրումը թիմի հաղթանակների մեջ ավելի ծանրակշիռ կլինի:
Երբ գոլ խփեցի, միանգամից սկսեցի փնտրել Զիդանին: Ուզում էի ուրախությունս կիսել նրա հետ, քանզի Զինեդինն ինձ վրա մեծ ազդեցություն ունի: Հենց նրա շնորհիվ ես մնացի «Ռեալում»: