.jpg)
Ռուբինյանց փողոցում շենքի 2-րդ հարկից ջուրը լցվել է 1-ին հարկ
Այսօր՝ ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 9 շենքի 2-րդ հարկից ջուր է լցվում 1-ին հարկի բնակարաններից մեկը, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները պատուհանից մուտք են գործել բնակարան և դադարեցրել ջրի արտահոսքը: