.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 85-ամյակի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանի հետ:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է անվանի մտավորականին ծննդյան 85-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: