.jpg)
Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծուհի Մետաքսեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծուհի, Մովսես Խորենացու շքանշանակիր Մետաքսեին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
«Հարգելի տիկին Մետաքսե,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Դուք մեր անվանի բանաստեղծուհիներից եք, որի ստեղծագործությունները արժանացել են մեր գրասեր հասարակայնության գնահատանքին և թարգմանվել աշխարհի բազմաթիվ լեզուներով: Դուք մեծ ավանդ ունեք նաև մեր մանկական գրականությունը հարստացնելու գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: