.jpg)
Լուիս Սուարեսը պատմել է իր նպատակների մասին
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է Անգլիայի առաջնությունում հաղթելու իր նպատակի մասին:
«Երազում եմ Անգլիայի չեմպիոն դառնալ «Լիվերպուլի» կազմում, ինչպես նաև նվաճել ևս մեկ մեծ մրցանակ»,- ասել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ուրուգվայցի հարձակվողը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ և այդ թիմում կխաղա մինչև 2018 թ.: Շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձը նրան դարձրել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն ակումբի պատմության մեջ: