.jpg)
Սիրիայում ահաբեկիչները սպանել են 20 մարդու, ավերել են եկեղեցի և հիվանդանոց
Սիրիայի Հոմս նահանգում ավելի քան 20 մարդ զոհ է գնացել ահաբեկչությանը: Զոհվածների թվում 5 երեխա կա, տասնյակ վիրավորներ հոսպիտալացվել են: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Ահաբեկիչ-մահապարտը ականապատ մեքենան վարել է դպրոցի ուղղությամբ: Ում-Ալ-Ամեդ քաղաքում, որտեղ պատահել է ողբերգությունը, տեղակայված է նախագահ Բաշար Ասադին սատարող խոշոր մուսուլման-ալավիտների համայնք:
Մեկ օր առաջ կառավարական զորքերը սկսել են հարձակումը, մարտեր են տեղի ունեցել Սիրիայի մի շարք վայրերում: Դերեայում ահաբեկիչների կրակի թիրախում է հայտնվել հին եկեղեցին: Մոտ հարյուր զինվոր պաշտպանել են հիվանդանոցը, չկարողանալով վերցնել այն, ահաբեկիչները երկու ականապատ մեքենայով մոտեցել են ու ավերել հիվանդանոցը: