Թուրքիայի ՆԳ նախարարը որդու ձերբակալումից հետո որոշել է հրաժարական տալ
23/12/2013 18:20

Թուրքիայի ՆԳ նախարարը որդու ձերբակալումից հետո որոշել է հրաժարական տալ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ որդուն անվան հետ կապված կոռուպցիոն մեղադրանքների պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:

Գյուլերը հայտարարել է, որ այժմ իր որոշումը կախված է Թուրքիայի վարչապետից:

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում անցկացրել էր կոռուպցիայի գործով զանգվածային գործողություն, որի հետևանքով 22 մարդ ձերբակալվել էր: Հենց այդ ժամանակ էլ ձերբակալվել էին Թուրքիայի Ներքին գործերի և էկոնոմիկայի, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարների  որդիները:

 

Թուրքիայի ՆԳ նախարարը որդու ձերբակալումից հետո որոշել է հրաժարական տալ