Արա Զոհրաբյանը պարգևատրել է Հայկ Մարգարյանին
24/12/2013 19:05

Արա Զոհրաբյանը պարգևատրել է Հայկ Մարգարյանին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր դեկտեմբերի 24-ին ընդունել է «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքական և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Էդուարդ Մանևին և այդ կազմակերպության ներկայացուցիչ, իրավապաշտպան Հայկ Մարգարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված երկուստեք իրականացվող աշխատանքները:

Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել իր մարդասիրական գործունեության համար և նշել, որ,- ՙՓաստաբանների պալատը չի մոռանում գործընկերներին և գնահատում է նրանց աշխատանքը՚: Ասածի ապացույցը եղել է այն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը Հայկ Մարգարյանին պարգևատրել է ՙՍահմանադրական արդարդատության ոլորտում, ինչպես նաև փաստաբանների նկատմամբ պետական տուրք նախատեսող նախագծերի դեմ պայքարում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու՚ համար պատվոգրով:

Հայկ Մարգարյանը նշել է, որ,-«նման գնահատականը մեծ լիցք է տալիս և բոլոր աշխատանքները միասին պետք է հասցնենք իրականացնել»:

 

Արա Զոհրաբյանը պարգևատրել է Հայկ Մարգարյանին